Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 մայիս 2019 15:40

Ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում.Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել

Ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում.Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնելՄարդիկ սուտ տեղեկատվություն են տարածում: Ես հերքել եմ այդ տեղեկությունները, սակայն անընդհատ տարածվում է: Անհասկանալի աղմուկ է ստեղծվում ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ, չգիտեմ, թե ում է ձեռնտու: Այս մասին Արարատում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով ՔՈ անդամ Գարեգին Միսկարյանի հետ կապված միջադեպի հետ:


ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի հարցաքննության մասով Վանեցյանն ասաց, որ կա դատախազություն, համապատասխան ընթացակարգ, եթե սպառնալիքների խնդիր է եղել, դատախազությունը կկայացնի իր որոշումը:

ԱԱԾ տնօրենը հերքեց տեղեկությունները, թե միջիշխանական կռիվ կա: Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որը կարող է ստուգումներ իրականացնել ԱԱԾ-ում, Վանեցյանը նշեց, որ ՊՎԾ-ն կարող է ստուգել միայն ֆինանսաբյուջետային մասը, այլ լիազորություներ չունի․ «Մեզ իրավունք ունի ստուգելու գլխավոր դատախազությունը, նաև իրավունք կա քրեական գործ հարուցելու ՀՔԾ-ում»:

Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում, ծառայության տնօրենն ասաց՝ իսկ ով է ասում, որ չկան:
Ամեն դեպքում Վանեցյանը հրաժարվեց այդ մասով պարզաբանումներ տալ:

Վանեցյանը նշեց, որ պատրաստ է հասարակության և օրենքի առաջ պատասխան տալ, եթե գեթ մեկ անձի նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացվի. «Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ, որը հասարակության շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերել: Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել: Անկախ պաշտոնից, անձը պատասխան է տալու օրենքի առաջ, եթե խախտել է այն, իսկ եթե օրենքի խախտում չկա, անկախ անձի ով լինելուց, նրա նկատմամբ որևէ քայլ չի լինի: Եթե հետապնդում լինի, այդ օրը ես չեմ աշխատի ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանամ քաղաքացիների աչքերին պարզ նայել: Ես այսօր դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը, խնդրում եմ իզուր արհեստական աղմուկ չսարքել»,-ասաց Վանեցյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր