Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել          Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է       Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով    

07 մայիս 2019 16:48

Տեսանյութ. SSJ-100-ի աղետից զոհվածների ընտանիքներին կվճարվի 9-ական մլն ռուբլի.չհոսպիտալացվածներին՝մեկական միլիոն ռուբլի

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում SSJ-100-ի աղետից զոհվածների ընտանիքները կստանան 9 միլիոն ռուբլու չափով վճարումներ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՌԴ-ի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:
«Ընդունվել են տուժածներին եւ զոհվածների հարազատներին վճարումների բոլոր անհրաժեշտ որոշումները: Զոհվածների ընտանիքներին կվճարվի 9-ական միլիոն ռուբլի. 2 միլիոն՝ ապահովագրական վճարումներ, 2 միլիոն՝ տարածաշրջանային վճարումներ, 5 միլիոն՝ «Աերոֆլոտ» ընկերության վճարումներ»,- ասել է նախարարը:
Նա նաեւ նշել է, որ բոլոր վճարումները կկազմակերպվեն այն տեղերում, որտեղ բնակվել են զոհվածները:
Դիտրիխի խոսքով՝ նաեւ ավիաընկերությունը որոշում է ընդունել մեկական միլիոն ռուբլի վճարել բոլոր այն ուղեւորներին, որոնց հոսպիտալացում չի պահանջվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր