Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

08 մայիս 2019 12:28

Բյուջեի եկամուտներն աճել են 64,1 մլրդ դրամով.աշխատավարձեր են բարձրանալու. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 2019-ի առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համամետ բյուջեի եկամուտներն աճել են 25 տոկոսով կամ 64,1 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքով բյուջետային եկամուտների աճով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև աշխատավարձերի բարձացմանը. «Այս տարվա հուլիսի 1-ից կբարձրանա զինվորականների, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը: 2018-ի հուլիսից, ապա՝ 2019-ի հունվարից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով: Մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը: Ընդհանուր առմամբ 2600 դասախոսների աշխատավարձ ավելացվել է: ԱԷԿ-ի 1650 աշխատակլիիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 16 տոկոսով, մայիսից կբարձրանա նաև ԲԷՑ-ի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27 տոկոսով»,- ասաց կառավարության ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր