Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել          Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման       100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել    

09 մայիս 2019 18:00

Շերեմետևո օդանավակայանում այրված օդանավի օդաչուների ևս մի քանի սխալ

Ռուսաստանի վաստակավոր օդաչու Յուրի Սիտնիկը հայտարարել է, որ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում  Sukhoi Superjet 100 օդանավի վթարի պատճառը հնարավոր է դարձել է այն, որ ամպրոպի ժամանակ օդաչուները չեն անջատել սարքավորումների մի մասը:
Սիտնիկի կարծիքով, անձնակազմը պետք է ամպրոպի միջով անցնելիս անջատեր ավտոպիլոտի, լոկատորների և ռադիոկայանների մի մասը: Օդաչուի խոսքերով, դա չի արվել, դրա համար էլ օդաչուները մնացել են առանց կապի:


Նա նաև հայտնել է, որ  Sukhoi Superjet 100-ով թռչելու ընթացքում ավելի քան 10 անգամ հայտնվել է նույն իրավիճակում, սակայն երբեք լուրջ հետևանքներ չեն եղել:
Ավելի վաղ հայտնվել էր, որ օդաչուները վայրէջքի ժամանակ չեն անջատել շարժիչները և բաց են թողել օդաչուների խցիկի պատուհանը, ինչը ոչ ուղղակի կերպով հնարավոր է ազդել է կրակի տարածման վրա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր