Շղթայական ավտովթար, բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման տրակտորը          Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ       2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյան    

10 մայիս 2019 15:40

Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի. Մակրոնի նամակը՝ Արմեն Սարգսյանին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես հանձն էր առել, այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության և ճշմարտության: «Դա մեր պարտքն է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև այն փրկվածների և փախստականների հանդեպ, որոնց Ֆրանսիան գրկաբաց ընդունեց և որոնց ժառանգները կերտեցին մեր երկրի պատմությունը:
Համատեղ ճակատագիր կերտելու հնարավորություն ունենալու համար պետք է կարողանալ շիտակ նայել անցյալին՝ գլուխ խոնարհելով մեռյալների հիշատակի առջև և հարգելով ողջերի հիշողությունը: Դա իմ համոզմունք է, և գիտեմ, որ այն կիսում է նաև Հայաստանը: Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի՝ հիմա, երբ կերտվում է նրա պատմության նոր էջը, որը պետք է լինի խաղաղության և բարագավաճման էջ»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում:

Էմանուել Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ձեռք-ձեռքի տված հպարտ են իրենց բարեկամությամբ և վստահ ապագայի հանդեպ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր