Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք և նռնօրհնեքի արարողությունը          Հունվարի 1-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը    

13 մայիս 2019 11:10

Արթուր անունով 13-ամյա հայ տղան Թուրքիայում մահմեդականություն է ընդունել

Արթուր անունով 13-ամյա հայ մի տղա (լուսանկարում) թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել է իր կրոնն ու անունը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ Արթուրն ընտրել է Նիհաթ մահմեդական անունը: Այդ մասին հայտարարվել է մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի առթիվ հեռարձակվող տոնական հաղորդումներից մեկի ժամանակ:


Թուրք կրոնավորը տղային հարցնում է՝ պատրա՞ստ ես իսլամ ընդունել, տղան պատասխանում է՝ այո՛: Նա տղային տեղեկացնում է, որ խոսել է նրա ընտանիքի հետ, վերջինս համաձայն է այս որոշմանը: Հաղորդման ընթացքում նա նաև տղային ասում է, որ իսլամ ընդունելուց հետո նրա բոլոր մեղքերը կմաքրվեն:
Եթերում հնչող նրանց երկխոսության մեջ թուրք կրոնավորը տղային կրկնել է տալիս հետևյալ արտահայտությունները. «Աստված մեծ է: Մուհամեդն Աստծո մարգարեն է»:  Ստամբուլից տեղեկացանք, որ հայ տղան որոշ ժամանակ հաճախել է Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանը, որտեղ սովորում են Թուրքիայում աշխատող և ապրող հայ երեխաները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր