Խեղդելով սպանել են հղի կնոջն ու երեխային հանել արգանդից

Սպանության մեղադրանքներ են ներկայացվել 46-ամյա Կլարիսա Ֆիգերոային եւ նրա դստերը՝ 24-ամյա Դեզիրա Ֆիգերոային։ Աղջիկը խոստովանել է, որ օգնել է մորը սպանել Օչոա-Լոպեսին։ Նրա 40-ամյա ընկերոջը՝ Պետր Բոբակին ներկայացվել է սպանությունը թաքցնելու մեղադրանք։
Մառլենին խաբեությամբ բերել են տուն՝ առաջարկելով անվճար հագուստ ապագա երեխայի համար։ Նրան սպանելուց հետո Կլարիսան զանգահարել է «911» ծառայություն եւ տեղեկացրել, որ տղա է ծննդաբերել, բայց երեխան վատ վիճակում է։ Ենթադրվում է, որ երեխան չի ապրի։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետաքննությունը շարունակվում է։ Կլարիսա Ֆիգերոայի որդին մահացել էր երկու տարի առաջ բնական պատճառներից, եւ ոստիկանությունը կարծում է, որ կինը հույս ուներ նորածնին մեծացնել սեփական երեխայի պես։