«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

18 մայիս 2019 13:17

Եթե փորձես մյուս անգամ դատախազի հասցեին որևէ բան ասել՝ կվերացնենք Ձեզ ու Ձեր ընտանիքը՝սպառնացել են Իսագուլյանին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը երեկ գիշերը ժամը 03:30-ի մոտակայքում ստացել է հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ իր ու ընտանիքի հասցեին՝ հետևյալ բովանդակությամբ. «Եթե փորձես մյուս անգամ ՀՀ գլխավոր դատախազի հասցեին որևէ բան ասել՝ կվերացնենք Ձեզ ու Ձեր ընտանիքը»:
«Ոստիկանությունից եկել, ֆիքսել են, որ այդ ժամին ինձ զանգահարել են: Ընդ որում՝ մի քանի անգամ զանգել են, նոր եմ տեսել: Ես հետ զանգեցի, պարզվեց, որ այդ հեռախոսահամարը պատկանում է մի կնոջ, ով հերթապահ է եղել: Ոստիկանությունը կպարզի, թե որտեղ է հերթապահել:
Այդ կնոջը մոտեցել, ասել են, որ իրենց հեռախոսը չի աշխատում և շտապ հիվանդանոց պետք է զանգեն, խնդրել են հեռախոսն ու զանգել են: Սա ցույց է տալիս, որ կանխամտածված գործողություն է:
Ասեմ, որ թավշյա հեղափոխությունից ուղիղ մեկ ամիս հետո Մասիսում կրկին ահաբեկչական ակտ է տեղի ունեցել: Նռնակով պայթեցրել են եղբորս ու ինձ պատկանող խանութը, որը եղել է շենքի տակ:
Եղբայրս ներսում է եղել ու հրաշքով է փրկվել: Ու էլի սպառնալիքներով, թե չհամարձակվես իշխանությունների մասին բան ասել: Քրեական գործ է հարուցվել, բայց, ցավոք, կասեցրել են, քանի որ չեն կարողանում բացահայտել, թե ո՞վ է արել: Այն ժամանակ ես չցանկացա աղմուկ բարձրացնել, որ մարդիկ չվախենան, բայց սա  քանի որ երկրորդ դեպքն է, ուզում եմ, որ առաջին դեպքի մասին էլ իմանան»,-  զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը:
«Երևի իմ գործունեությունը, որը շարունակվում է, շատերի դուրը չի գալիս:  Դատախազին, որ համեմատել եմ Սաֆարովի հետ՝ դա փաստ է, իսկ գիշերը ստացել եմ նման սպառնալիքով զանգ: Ընթանում է քննություն»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Արթուր Դավթյանի մասին, վերջինիս հայացքը նույնացրել էր Սաֆարովի հայացքի հետ և նշել, որ Արթուր Դավթյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարող է ուրախացնել թուրքերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր