Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

22 մայիս 2019 12:51

Ֆրանսիայում անվճար վիագրա են առաջարկել զույգերին՝ ծնելիությունը մեծացնելու համար

Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանի Մոնտրո-Ֆոտ-Իոնի քաղաքապետն առաջարկել է զույգերին վիագրա բաժանել՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով, հաղորդում է La République du Centre-ը: 
Այսօրվա դրությամբ՝ կոմունայի բնակչությունը կազմում է ընդամենը 650 մարդ, իսկ տեղական դպրոցներում աշակերտների պակաս կա: Ըստ երեւույթին, երիտասարդ ընտանիքների համար Մոնտերոն գրավիչ դարձնելու ավանդական մեթոդներն անարդյունավետ էին, եւ հիմա ամբողջ հույսը վիագրան է: Ընդ որում՝ քաղաքապետը վստահ է, որ պոտենցիայի բարելավման հաբերը բեբի-բումի կդրդեն նաեւ տեղի բնակչությանը:
Դեղամիջոցը կտրամադրվի այն ամուսիններին, որոնց տարիքը կազմում է 18-ից մինչեւ 40 տարեկան: Զույգերի համար, որոնք երեխաներ կունենան, նախատեսված են նաեւ միանվագ վճարումներ:
Սակայն անհայտ է մնում, թե ինչպես է Դեբուզին կատարելու իր խոստումը. ֆրանսիական դեղատներից վիագրան հնարավոր է ձեռք բերել միայն բժշկի դեղատոմսով:
Այնուամենայնիվ, Դեբուզին վստահեցրել է, որ երբ տղամարդիկ գան վիագրա ստանալու, նա մատակարարումը կհամաձայնեցնի տեղական խորհրդի հետ և կապահովի դեղամիջոցները: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր