Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր          ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով       Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց    

22 մայիս 2019 14:28

9-ամսական երեխան տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակով.քիմիաթերապիան բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա

9-ամսական Այնուլը տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակով, որը տառացիորեն այլանդակել է նրա դեմքը:
Խոսքը գերմինոգեն (Germinogenny) ուռուցքի մասին է, որը զարգացել է սաղմնային սեռական բջիջներից. այս ուռուցքները էմբրիոգենեզի նախնական փուլում առաջանում են դեղնուցային պարկում: Դեպի միզասեռական կատար բջիջների տեղաշարժման ժամանակ դրանց մի մասը կարող է մնալ տարբեր օրգաններում եւ համակարգերում, ինչը եւ դառնում է գերմինոգեն ուռուցքների առաջացման պատճառը: Միաժամանակ նորմայի դեպքում գերմինոգեն բջիջները վերափոխվում են ամորձիների եւ ձվարանների հասուն բջիջների:
Այնուլը ծնվել եւ ապրում է Մալայզիայում, սակայն հետագա բուժման համար նրա ծնողները մտադիր են տեղափոխվել Լոնդոն: Փոքրիկը 3-ամսականից քիմիաթերապիայի կուրսեր է ստանում, ինչը, սակայն, չի կարողացել կասեցնել ուռուցքի աճը: Դրանից բացի, քիմիաթերապիան բացասաբար է անդրադառնում երեխայի օրգանիզմի վրա. ծնողների խոսքով՝ Այնուլը դարձել է թույլ եւ քիչ շարժունակ:

Այնուլի ընտանիքի հետ միասին Լոնդոն կգան նաեւ Մալայզիայից երկու բժիշկ: Աղջկա մերձավորները հույս ունեն, որ տարբեր երկրներից բժիշկների կոնսիլիումը թույլ կտա ընտրել բուժման առավել արդյունավետ մեթոդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր