Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

22 մայիս 2019 21:56

Տղերք դուրս եկեք «իներցիոն տաշտից». Պաշտոնից ազատման դիմում է գրել ՀՀ բնապահպանության փոխնախարարը

ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է:
Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը:
Հեղափոխությունը շարունակվում է… ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին»…. մի տեսակ ակտիվացել են!!!
Հետգրություն. տղերք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում..»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր