ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

23 մայիս 2019 10:45

Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի հետ, թե հնարավոր է՝ որոշ ուժեր բանակը ներքաշեն «դավադիր խաղերի մեջ».«Փաստ»

«Թերթն իր նախորդ հրապարակումնե­րից մեկում նշել էր, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջ օրն անցկաց­րել էր պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ՝ ունենալով փակ ֆորմա­տի մի քանի քննարկումներ: Արդեն նա­խօրեին Դավիթ Տոնոյանն իր հարցազ­րույցում բացառեց այն հանգամանքը, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտա­րարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարարն ասել է. «Ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստա­նում հնարավոր չեն դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողու­թյունները կչեզոքացվեն հենց սկզբնաղ­բյուրում»:

Փաստացի Տոնոյանի հայտարարու­թյունից պարզ է դառնում, որ նա համա­ձայն չէ Փաշինյանի հետ, թե հնարավոր է՝ որոշ ուժեր բանակը ներքաշեն, այս­պես կոչված, «դավադիր խաղերի մեջ» և օգտագործեն հակահեղափոխության նպատակներով: Շատ կարևոր է, որ մեր երկրի պաշտպանական կառույցի ղեկա­վարը նման հստակ հայտարարությամբ հանդես եկավ: 

Ըստ էության, իրեն հար­գող պաշտպանության նախարարը չէր էլ կարող նման հայտարարություն չանել, որովհետև հակառակ պարագայում կստացվեր, որ մենք իրականում բանակ չունենք:
Ի վերջո, եթե տարբեր ուժեր կարողանային օգտագործել ԶՈւ-ն և տարածքներ կամ շրջաններ հանձնելու մտադրություն ունենային, կստացվեր, որ մենք ոչ բանակ ունենք, ոչ անվտանգու­թյան մարմիններ, ոչ պետություն, ոչ էլ պետականություն: Հուսանք, որ Դավիթ Տոնոյանին կհաջողվի իր հայտարարու­թյամբ կանխել խորացող անորոշու­թյունն ու վակուումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր