Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 մայիս 2019 16:30

Մխիթարյանի բացակայությունը կորուստ կլինի «Արսենալ»-ի համար.CNN-ը առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք հանդիպումը

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսի»-ի դեմ Բաքվում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալին:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խայտառակություն է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար և նշում, որ միջազգային ճանաչում ունեցող գերաստղը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով, թե որ երկրում է ծնվել:

Աղբյուրը քննադատում է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումն ու մի քանի պատճառ է ներկայացնում՝ նախ երկրպագուների ճամփորդության անհարմարությունները, այնուհետև այն, որ 69 870 հանդիսատես տեղավորող մարզադաշտում յուրաքանչյուր թիմի կողմից ընդամենը 6000 երկրպագուի ներկայություն է թույլատրվում և հատկապես այն փաստը, որ այդ երկրում որոշ ազգությունների ներկայացուցիչներ ապահով չեն զգում, և որ նրանց մուտքը սովորաբար մերժվում է:

Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով բացակայությունը լոնդոնյան «Արսենալ»-ի համար մեծ կորուստ կարող է լինել, և  նրա՝ եզրափակչին չմասնակցելու որոշումը դեմ է սպորտային մրցումների բոլոր սկզբունքներին:

«Եթե «Արսենալ»-ը պարտություն կրի, միշտ կհնչի այն հարցը, թե արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար»,- գրում է CNN-ը: 

Միևնույն  ժամանակ CNN-ը նկատում է, որ եզրափակիչը հյուրընկալող երկիրը փոխելու որոշումը չափազանց կտրուկ և աննախադեպ կլիներ, սակայն մյուս կողմից նշում է, որ ժամանակակից սպորտի պատմության մեջ  երբևէ այնպիսի սահմանափակումներ չեն եղել, որոնք կարող են այս կերպ ազդել խաղացողի վրա:

Եզրափակելով հոդվածը՝ CNN-ը երկու անգլիական ակումբներին առաջարկում է բոյկոտել ֆուտբոլային հանդիպումը, ինչը համախմբվածության և բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կլինի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր