21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Տեսանյութ.Անձրևի հետևանքով Երևանում հեղեղումներ են    

25 մայիս 2019 13:57

Ադրբեջանը սպառնում է «Խրախճանք պատերազմի ժամանակ. Ղարաբաղը հրադադարից 25 տարի հետո» հոդվածի հեղինակին

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սեւ ցուցակով» է սպառնացել ռուսական «Իզվեստիա» թերթի թղթակից Գրիգորի Կլիմովին։
Պատրվակը, ինչպես եւ ընդունված է, ուղեւորությունն է Լեռնային Ղարաբաղ։ «Մենք որոշ կասկածներ ունեցանք այս հաշվով։ Ներկայում մենք ուսումնասիրում ենք հարցը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը։

«Իզվեստիա»-ն իր կայքում ուրբաթ հրապարակել էր «Խրախճանք պատերազմի ժամանակ. Ղարաբաղը հրադադարից 25 տարի հետո» հոդվածը, որի հեղինակն է Գրիգորի Կլիմովը։
Նշենք, որ «սեւ ցուցակը» չարյաց փոքրագույնն է, որն սպառնում է Գրիգորի Կլիմովին։ Հաշվի առնելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի փորձը՝ հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են նախաձեռնել ապօրինի քրեական հետապնդում։
Միջազգային լրագրողական կազմակերպությունը հակամարտությունների գոտիներ այցելությունների նման արգելքը համարում է անթույլատրելի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր