Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

28 մայիս 2019 12:33

Կան մարդիկ, որոնք վճարվում են, որ ընդդիմության տեսիլք ստեղծեն.Վճարվում են այն մարդկանցից, որոնք անցնում են տարբեր քր. գործերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում հրապարակավ խոսել բանակին և պաշտպանությանը վերաբերող խնդիրներից։ Սակայն նա Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլորի համար ակնհայտ է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ խնդրահարույց հարցեր կային։ Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ունենալու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՀ-ում չլինի նախադեպ, որ կարող են խնդրի մասին հայտարարություն անել, բայց չպատժվել։

«Հիշում եք՝ նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկի մեջ վառելիք չկար, ու դա անհետևանք մնաց։ Որևէ մեկի մոտ կասկած պետք է չլինի, որ պետության ու ՊՆ-ի կողմից ամեն ինչ արվել է, որ մեր զինվորը  պաշտպանված ու ապահոված լինի»,- ասաց նա։
Արձագանքելով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց էր հայտարարել, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված 100-ավոր էջեր է կարդացել, ինչո՞ւ հիմա առաջացավ նման հանձնաժողով ունենալու անհրաժեշտություն, քաղաքական ենթատեքստ չկա՞, Ալեն Սիմոնյանը նշեց, որ ԱԺ-ն լիակատար սկսել է գործել հիմա։

«Այսինքն՝ ձևավորված են բոլոր հանձնաժողովները, պետական մարմինները, որոնք կարող են զբաղվել այդ հարցով։ Դա կապել քաղաքական իրավիճակի հետ, ճիշտ չի լինի, մեր երկրում միշտ էլ քաղաքական գործընթացներ են լինելու»,- շարունակեց Սիմոնյանը։
Վերջինս չգիտի, թե ովքեր են լինելու հանձնաժողովի կազմում, սակայն կարծում է, որ հիմնականում կլինեն ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ Ինչ վերաբերում է քննադատությանը, թե Ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու են մարդիկ, որոնք նույնիսկ ծառայած չեն, Սիմոնյանը հայտարարեց, որ ինքը ծառայել է և առաջարկ ստանալու դեպքում կլինի հանձնաժողովի կազմում։
Հարցին, որ դավադիր պատերազմի մասին խոսելիս չպե՞տք է վարչապետը հանրությանը հաշվետու լինի, թե ովքեր են այդ դավադիրները, Ալեն Սիմոյանը պատասխանեց․ «Պնդում եմ, որ ՀՀ-ում երբեք չի եղել որևէ իշխանություն, որն ավելի հաշվետու է ՀՀ քաղաքացիներին, քան այսօրվա իշխանությունը։ Ինչ վերաբերում է դավադիր պատերազմին, վստահ  եմ՝ բոլորը լավ գիտեն, թե ինչ է կատարվում, ինչ մեխանիզմներ ու միջոցներ են օգտագործվում, որպեսզի վարկաբեկեն այս կամ այն պաշտոնյանին»:
Նրա կարծիքով՝ ժամանակն է հասկանալ, որ այսօր քաղաքական դաշտում գործում են 2 խումբ մարդիկ՝ քաղաքականությամբ զբաղվողներ և ընդդիմության իմիտացիա ստեղծողներ։
«Կան մարդիկ, որոնք քաղաքական գործունեությամբ են զբաղվում և իրենց քաղաքական ուժն են ներկայացնում, կան մարդիկ, որոնք վճարվում են, որ ընդդիմության տեսիլք ստեղծեն։ Վճարվում են այս մարդկանցից, որոնք այսօր անցնում են տարբեր քրեական գործերով կամ ապագայում կանցնեն»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի՝ հողեր հանձնելու մեջ այլոց մեղադրելուն, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Խոսքն այն մասին է, որ հողեր հանձնելու թեզը շրջանառության մեջ գցողներն են հենց բանակցել, և այդ մարդկանց օրակարգում է եղել նման տարբեակները»։
Օրեր առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ-ն դեղին քարտ էր ցույց տվել իշխանությանը: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, նշել էր՝ «բանակում չծառայած պաշտոնյանե՞րը պետք է քննեն բանակին վերաբերող հարցերը»:
«Կարծում եմ՝ կմասնակցեն պաշպանության հանձնաժողովի անդամները, կազմը դեռ չի քննարկվել: Ես բանակում ծառայել եմ, չգիտեմ՝ Մանուկյանը ծառայել է, թե՞ ոչ... Մեզ դեղին քարտ է ցույց տալիս մի կառույց, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր