Անհավանական պատմություն. 39-ամյա կինը հղիացել է արգանդի երկու փողերը հեռացնելուց հետո

Ձվաբջիջը սովորաբար բեղմնավորվում է արգանդի փողի մեջ: Դրա համար արգանդի փողերի հեռացման վիրահատությունը՝ սալպինգէկտոմիան, կոնտրացեպցիայի գրեթե կատարյալ մեթոդ է համարվում եւ տեսականում բնական հղիությունը անհնար դարձնում:
Սալպինգէկտոմիայի անցկացումից հետո դեռեւս հղիանալու հավանականություն կա ԱՄԲ միջոցով, որի ժամանակ լաբորատոր պայմաններում արդեն բեղմնավորված ձվաբջիջը տեղադրվում է արգանդ, բայց Էլիզաբեթը չի դիմել ԱՄԲ-ի:
Նա առաջին անգամ հասկացել է, որ հիղի է, երբ զգացել է նույն նախանշանները, որոնք նրա մոտ եղել են նախորդ հղիությունների ժամանակ: Հղիության թեստը դրական արդյունք է տվել, իսկ հիվանդանոցում նրա հղիությունը հաստատել են:
Գիտնականները կարծում են, որ սալպինգէկտոմիայից հետո հղիանալու շատ փոքր հավանականություն կա, քանի որ փողերը հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել եւ սերմնաբջիջները դեռեւս կարող են հանդիպել ձվաբջջին:
Լոնդոնում Համալսարանական քոլեջի հիվանդանոցից գինեկոլոգ Դավոր Յուրկովիչը նույնպես հաստատել է դա:
«Անհնար է վիրահատության ժամանակ ամբողջությամբ հեռացնել փողերը, քանի որ դրանց մի մասը անցնում է արգանդի մկանի միջով եւ այդ մասը պետք է թողնել», - ասել է նա:
«Հավանական է, որ նրա փողերից մեկի ծայրը վիրահատությունից հետո բացվել է: Դա թույլ է տվել սերմնաբջիջներին ներթափանցել որովայնախոռոչ եւ բեղմնավորել ձվաբջջին: Այս դեպքում արտառոց է այն, որ բեղմնավորված ձվաբջիջը ներթափանցել է արգանդի փողերի մնացած հատված եւ նորմալ տեղափոխվել արգանդի խոռոչ: Նման բան իսկապես շատ հազվադեպ է տեղի ունենում»:
Պրահայում IVF Cube կլինիկայի տնօրեն, բժիշկ Խանա Վիսնովան իր հերթին ենթադրել է, որ ձվաբջիջը կարող է արգանդ ներթափանցել վիրահատությունից հետո մնացած անցքից:
«Ես երբեք չեմ տեսել նման դեպք, դա ուղղակի անհավանական է: Դա դժվար է բացատրել, բայց եթե ձվարանը շատ մոտ է եղել արգանդին, հնարավոր է ձվաբջիջը կարող էր շրջանցել դրանց միջեւ եղած տարածությունը վիրահատությունից հետո մնացած կարի միջոցով», - նշել է նա:
Բենջամինը ծնվել է կեսարյան հատման միջոցով: Եվ էլիզաբեթին վիրահատած բժիշկները համոզվել են, որ ֆալոպյան փողերը իսկապես հեռացվել են:
«Ես չգիտեմ՝ արդյոք Բենջամինի ծնունդը բժշկական հրաշք էր, թե նա պարզապես պետք է ծնվեր, - «Կանզա սիթի սթար» թերթին ասել է Էլիզաբեթը,-ես հաստատ գիտեմ, որ Բենջամինը շատ յուրահատուկ է: Յուրահատուկ ինձ եւ մեր ընտանիքի համար»: