Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր          Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՀՀ ՊՆ       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

30 մայիս 2019 17:04

Տեսանյութ. «Անջատեք բուքմեյքերական գրասենյակի գովազդը ԱԺ դահլիճից». զավեշտալի միջադեպ խորհրդարանում

Ազգային ժողովի նիստում, այսօր՝ մայիսի 30-ին, զավեշտալի միջադեպ գրանցվեց:
Երբ հարց տալու համար ձայնը տրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանին, նա հարց տալու փոխարեն ասաց. «Մի րոպե, էնտեղ բան են լսում»՝ ակնարկելով, որ ինչ-որ մեկի բջջային հեռախոսն է միացել եւ գովազդ է հնչում:

Խորհրդարանի նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բարկացած ասաց. «Ես խնդրում եմ՝ բուքմեյքերական գրասենյակի գովազդը Ազգային ժողովի դահլիճից դուրս հանել: Ինչի է հասել, որ ԱԺ դահլիճում է արդեն գովազդ հնչում»:
Դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր