Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ          «Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին       Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

01 հուն 2019 12:25

«Թուրքական ավիաուղիները» արգելել է հայկական «Ակոս» թերթը տարածել ինքնաթիռներում

«Թուրքական ավիաուղիները» հայտարարել է «Ակօս»-ի հայ-թուրքական հրատարակության հետ պայմանագիրը դադարեցնելու և շաբաթաթերթը Թուրքիայի օդանավակայանների տաղավարներում և ինքնաթիռներում չտարածելու որոշման մասին:
««Թուրքական ավիաուղիները» 2013 թվականից սկսած տարածել է «Ակօս» շաբաթաթերթը: Համաձայնագիրը չեղարկելու մասին որոշումը հայտնի է դարձել նախօրեին: Ավիաընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել համաձայնագրի չեղարկման պատճառը»,- այս մասին հաղորդում է մերձավորարևելյան հրատարակություններից Ahval-ը:
«Թուրքական ավիաուղիները» որոշել է հետևել Թուրքիայի իշխանությունների «խորհուրդներին» և չտարածել ընդդիմադիր բովանդակություն ունեցող թերթը:
Նշենք, որ «Ակօս»-ը հիմնադրել է Թուրքիայում բնակվող, ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքը՝ 1996թ.:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր