Աշխարհը հետեւում է այդ սպանդին. Նրանք անխտիր սպանում են խաղաղ բնակիչներին,կանգ առե՛ք

«Լսեցի, որ Ռուսաստանը, Սիրիան եւ ավելի պակաս չափով Իրանն ամբողջ ուժով ռմբակոծում են Սիրիայի Իդլիբի նահանգը եւ զանգվածային կարգով սպանում խաղաղ շատ բնակիչների: Աշխարհը հետեւում է այդ սպանդին: Ո՞րն է նպատակը, դա ի՞նչ կտա ձեզ: Կանգ առե՛ք»,- գրել է քաղաքական գործիչը:
Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ կայացած զրույցում Թրամփը նշել է.
«Ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի Իդլիբում: Նրանք անխտիր սպանում են շատ, շատ խաղաղ բնակիչների»:
Իդլիբի շրջանում իրադրությունը սրվել է մայիսի սկզբին, մայիսի 21-ից զինյալները զանգվածային գրոհներ են ձեռնարկում կառավարական զորքերի դիրքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: