Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 հուն 2019 16:22

Մեր երեխաները վտանգված են, սա մեր խաչակրաց արշավանքն է.. Լարված իրավիճակ՝ «Սորոսի» գրասենյակի մոտ

Այս պահին «ՎԵՏՕ» շարժումն ակցիա է իրականացնում Սորոսի գրասենյակ անունով հայտնի գրասենյակի մոտ: Իրավիճակը խիստ լարված է:
Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ «Սորոսի» գրասենյակից է կառավարությունը հրահանգները ստանում, այդ գրասենյակից են տրանսգենդերները, ովքեր ելույթ են ունենում, այդ գրասենյակից են տրանսգենդերները գնում ու հանդիպում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ. «Շատ լուրջ, անկյունաքարային թեմայի մասին են խոսել: Կասեմ, թե ինչ են խոսել տրանսգենդեր մարմնավաճառ Կարաբինան և նախարար Հարությունյանը: Դա կբացահայտեմ, որ իմանաք՝ մեր կրթական համակարգը, մեր բոլոր երեխաները վտանգված են»:
Մալյանը հայտարարեց, որ «Սորոսի» գրասենյակից է ուղղորդվում եկեղեցու դեմ պայքարը. «Սա մեր խաչակրաց արշավանքն է: Եկել են գործակալներ, որոնք փորձում են մարտահրավեր նետել մեզ: Սա մեր Ավարայրն է, այստեղ չկա կուսակցական պատկանելություն, իշխանության համար կռիվ: Պետք է օտարերկրյա գործակալներին,  վարձկաններին շպրտել Հայաստանից դուրս: Սորոսն իր վարձկաններն ունի Հայաստանում ովքեր ատելության, պառակտման քարոզչություն են իրականացնում նույնսիկ իշխանության ներսում: Իշխանության ներսում այդ պայքարը կենաց մահու է»:
Մալյանը հայտարարեց, որ սորոսականները ցույց կարող են անել որտեղ ուզեն, իսկ մյուսները իրավազուրկ են դարձել, ծառաներն են օտարերկյա գործակալների. «Ես սրա վերջը կտամ: Ամբողջ պատասխանատվություն վերցնում եմ իմ վրա: Սա ինքնաբուխ պայքար չէ, սա կազմակերպված պայքար է օտարերկրյա ուժերի դեմ: Ես եմ կազմակերպում»:
Ապա Մալյանը և ակցիայի մի խումբ քաղաքացիներ փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, սակայն դա արդյունքներ չտվեց:
Մի քանի անհաջող փորձերից հետո Մալյանը, դիմելով ՀՀ քաղաքական ուժերին, հայտարարեց, որ բոլորը պարտավոր են արձագանքել այդ իրավիճակին. «Ոստիկանական ուժեր է կենտրոնացրել Սորոսի պիղծ գրասենյակը խաղաղ ցուցարարներից պաշտպանելու համար: Կոչ ենք անում բոլորին մոբիլիզացնել ուժերն այստեղ: Մենք այստեղից չենք հեռանալու: Մենք իրականացնելու ենք խաղաղ ցույց անցկացնելու մեր իրավունքը: Ոստիկանությունը գործում է ապօրինի: Կոչս ուղղում եմ բոլորի քաղաքական ուժերին՝ արագ մոբիլիզացվել Սորոսի գրասենյակի դիմաց, համատեղ ուժերով ճեղքել ոստիկանական պատնեշը և Սորոսի գրասենյակի դիմաց անցկացնել մեր ցույցը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր