«Լյապերը» կանխելու նպատակով.լինել զգույշ,ոչ մի հայտարարություն՝առանց «վերևների» հետ համաձայնեցնելու.«Փաստ»
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության վերին «էշելոններում» որոշել են կիրառել, այսպես կոչված, ներքին «գրաքննության» գործիքը, ինչպես վարվում էին նաև նախորդ իշխանությունները:
Մասնավորաբար, որոշվել է հատկապես մեծ հնչեղություն ունեցող հարցերի, առավել ևս՝ Արցախին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին առնչվող հրապարակային ելույթների ու հայտարարությունների նկատմամբ կազմակերպված հսկողություն սահմանել:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորներին ու գործադիրի անդամներին հանձնարարված է առավելագույնս լինել կոռեկտ (ինչը գոնե որոշ նախարարներ ու պատգամավորներ դեռ չեն կիրառում) և զգույշ, վերը նշված հարցերի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չանել առանց «վերևների» հետ համաձայնեցնելու:
Այս քայլին իշխանությունները գնում են ստիպված, քանի որ հատկապես պատգամավորները բավականին շատ էին «լյապեր» տալիս, ինչը ուղղակիորեն ազդում էր թիմի ու առաջին հերթին վարչապետի վարկանիշի վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում