Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

04 հուն 2019 11:25

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մորթել է որդուն՝ նրանից հանրությանը փրկելու համար

Ճապոնիայում նախկին բարձրաստիճան պաշտոնյան մորթել է 44-ամյա որդուն՝ երկյուղելով, որ նա կարող է վտանգավոր լինել հասարակության համար։ Ճապոնացուն այս քայլին դրդել է միջադեպը՝ կապված դպրոցականների վրա հարձակման հետ, ինչի հետեւանքով զոհվել է 2 դպրոցական աղջիկ, 17 հոգի վիրավորվել է։ Հարձակվողը, ինչպես եւ պաշտոնյայի որդին, ճգնավոր էր եւ ապրում եր մորաքրոջ եւ քեռու հետ, տեղեկացնում է AFP-ը։
Միջադեպերը մատնանշում են, որ Ճապոնիայում ավելանում է «հիկիկոմորոյի» լեգեոնը՝ մարդիկ, ովքեր ապրում են տանը ծնողների հետ եւ հազվադեպ են փողոց դուրս գալիս։

Տոկիոյի ոստիկանությունը ձերբակալել է 76-ամյա Հիդեակի Կումաձավային սպանության փորձի համար։ Ավելի ուշ նրան ներկայացվել է սպանության մեղադրանք, քանի որ նրա որդին մահացել է։
NHK ազգային հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Կումաձավան՝ Չեխիայի Հանրապետությունում Ճապոնիայի նախկին դեսպանը, քննիչներին ասել է, որ տագնապը որդու պատճառով խորացել է վերոնշյալ միջադեպի պատճառով։
Կումաձավայի խոսքով՝ նրա որդին մենակյաց էր եւ երբեմն դաժանություն էր ցուցաբերում։ Նա որոշել է սպանել որդուն նրա հետ վեճից հետո, որը զայրացել էր հարեւան դպրոցում սպորտային միջոցառման ժամանակ բարձրացած աղմուկի պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր