Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

04 հուն 2019 15:22

Ձերբակալվել են Մերձմոսկովյան շրջանում հատուկջոկատայինի սպանության 2 կասկածյալները. հրապարակվել է տեսանյութը

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ Մերձմոսկովյան շրջանում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածյալներից երկուսը ձերբակալվել են: 

Ինչպես նշում է ria.ru-ն, նրանք ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ են:

Պետրենկոն մանրամասնել է, որ այժմ իրավապահները փորձում են պարզել նրանցից յուրաքանչյուրի ունեցած դերակատարումը: Ձերբակալվածները խուզարկվել են: Ընդհանուր առմամբ, հարցաքննվել է 50 վկա:

Պետրենկոյի փոխանցմամբ՝ արդեն հայտնի են կատարվածի բոլոր մասնակիցները, նրանց հետ աշխատում են քննիչները:
իշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել: Սկզբում նախկին հատուկջոկատայինն օդ է կրակել` ուշադրություն գրավելու համար, սակայն շուրջ 10 հոգուց բաղկացած խումբը հարձակվել է նրա վրա:

Նիկիտան ընկած դիրքից բարձրացել է և ևս մի քանի կրակոց արձակել, որից հետո խմբի անդամներից մեկը դանակով հարվածել է նրան: Երիտասարդը տեղում մահացել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր