«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

05 հուն 2019 15:00

Տղամարդը կնոջը մոտ 19 տարի փակի տակ է պահել, երկար ժամանակ կապված է եղել մահճակալի ոտքին

Արգենտինայի դատարանը որոշում է կայացրել նախնական 60 օր կալանքի ենթարկել 57-ամյա տղամարդուն, որը 19 տարի փակի տակ է պահել կնոջը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով TN հեռուստաալիքին։
Կինն այժմ 43 տարեկան է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ երկար ժամանակ նա կապված է եղել մահճակալի ոտքին, նրա ամուսինը հաճախ ծեծել է նրան եւ հոգեբանական ճնշման ենթարկել։ Հազվադեպ նրան թույլատրվել է խոսել հարազատների հետ, բայց նախապես ծրագրված սցենարով։

Հարեւաններին նա ծանոթ է եղել ոչ իր իսկական անունով։
Կնոջը հաջողվել է փախչել մայիսի սկզբին, երբ ամուսինը մոռացել է փակել դուռը։ Նա նստել է առաջին պատահած տաքսին, հասել հեռախոսին եւ զանգահարել հարազատներին։ Ավելի ուշ տղամարդուն կալանել են։
Համաձայն Արգենտինայի վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալների՝ վերջին հինգ տարիներին երկրում գրանցվել է մինչեւ 14 տարեկան կանանց հանդեպ դաժանության 576 հազար դեպք։ Ագրեսիայի դեպքերի մեծ մասը կատարվել է 18-39 տարեկան կանանց հանդեպ (66,6 տոկոս)։ Ընդ որում՝ դեպքերի 82,1 տոկոսի դեպքում ագրեսորի դերում հանդես են եկել ամուսինը, փեսացուն, նախկին ամուսինը կամ նախկին սիրած տղան։ 50-ից բարձր տարիքի կանայք 48,2 տոկոս դեպքերում հայտարարել են երեխաների կողմից դաժանության մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր