Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 հուն 2019 14:28

Քլոեն իսկական հայ հրեշտակ է,ես սքանչելի կին ունեի, սակայն նրա հետ շատ վատ վարվեցի

«Քարդաշյանների ընտանիքը» իրապատում շոուի աստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ ամերիկացի բասկետբոլիստ Լամար Օդոմը, ամերիկյան հայտնի Hollyscoop առցանց շոուի ժամանակ պատմել է Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջից բաժանվելու պատճառների մասին, գրում է Metro պարբերականը։ 

Օդոմն ափսոսանք է հայտնել և խոստովանել, որ ամուսնալուծության մեղավորն ինքն է եղել։

«Քլոեն իսկական հայ հրեշտակ է։ Ես սքանչելի կին ունեի, սակայն նրա հետ շատ վատ վարվեցի»,- խոստովանել է 39-ամյա բասկետբոլիստը։ 

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կրկնակի չեմպիոնը նաև հայտնել է, թե ինչպես է նախկին կինը 2015թ․-ին, երբ ինքը կոմայի մեջ էր, հոգ տարել իր մասին, ինչի համար ինքը շնորհակալություն հայտնելու հնարավորություն չի ունեցել։ 

Հիշեցնենք, որ Օդոմի ու Քարդաշյանի ամուսնությունը 7 տարի է տևել: 2013թ․-ին Քարդաշյանն ապահարզան է պահանջել, գործընթացը պաշտոնապես ավարտվել է 2016-ի դեկտեմբերին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր