Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 5-ի համար          Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա    

06 հուն 2019 16:02

Ինչը չի կարելի. YouTube-ն առաջիկա ամիսներին կարգելափակի հետևյալ տեսանյութերը

YouTube կայքն այսուհետև կարգելափակի այն տեսանյութերը, որոնցում խոսվում է որևէ մարդու՝ մեկ այլ մարդուց առավել լինելու մասին։ Փոփոխությունների մասին տեղեկանում ենք կայքի պաշտոնական բլոգից։ 

Արգելքը կգործի այն տեսանյութերի համար, որոնցում արդարացվում է խտրականությունը, մեկուսացումն ու սեգրեգացիան՝ հիմնված տարիքի, սեռի, ռասայի, կաստայի, կրոնի, սեռական կողմնորոշման և վետերանի կարգավիճակի վրա։ 

Կարգելափակվեն նաև ազգայնամոլական գաղափարներ քարոզող, ինչպես նաև Հոլոքոստը, դպրոցներում հրաձգությունները և դաժանության այլ տիպի գործողություններն արդարացնող տեսանյութերը։ 

Կայքի բլոգում ասվում է, որ նոր համակարգը կգործի առաջիկա ամիսներին, իսկ մինչ այդ նման տեսանյութերը կայքից կհեռացվեն պատահականության սկզբունքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր