Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 հուն 2019 15:00

Տեսանյութ.Մարտի 1-ի երեկոյան զանգ եմ ստացել կառավարությունից. Գագիկ Ծառուկյանը մանրամասներ է հայտնում

Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով։
«Ես ինչ կարգավիճակ կարող եմ... համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմիններից»,–նշեց նա։


Ծառուկյանը վերահաստատեց նախկինում իր խոսքերը, որ եթե ինքը կապ ունի, «Մարտի 1»–ի հետ, պետք է հրապարակային գնդակահարեն. «Այդ ապացուցելու դեպքում հրապարակում պետք է գնդակահարեն։ Եթե իմ մանսնակցությունը սնունդով ա եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն։ Ծառուկյանը «Մարտի 1-ի» հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, մեղավորները պատժվեն»։
Ծառուկյանը այնուամենայնիվ խոստովանեց՝ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան իրենց կառավարությունից զանգել են եւ հրավիրել են հանդիպման, սակայն դժվարացավ նշել, թե ով է եղել հրավիրողը.
«Միայն զանգ է եղել կառավարությունից, մարտի 1-ի երեկոյան հրավիրել են կառավարության շենք, որը գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվել, որը եղել եմ կես ժամ կամ 25 րոպե, որը տեսնելով խառնաշփոթ վիճակ, ես թողել գնացել եմ, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում է լինելու եւ քննարկում է լինելու։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես թողել գնացել եմ»,–նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր