Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուն 2019 15:38

Էրդողանի խորհրդականը սպառնացել է կտրել նրանց գլուխները, ովքեր ցանկանում են Ստամբուլը դարձնել Կ. Պոլիս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան գրառմանը, որով կոչ էր արվում Ստամբուլը նորից վերածել Կոստանդնուպոլսի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:


ANCA-ն իր էջում հրապարակել էր Այա Սոֆա տաճարի (Սուրբ Սոֆիայի) լուսանկարը, որում երևում էին Հայաստանի և Հունաստանի պետական դրոշները։ Իսկ լուսանկարին կից արված էր գրառում.
«Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։
Ի պատասխան այդ գրառման` Թոփչուն Twitter-ի իր էջում գրել է.
«Հնարավոր չէ, որ դուք դա իրականացնեք։ Ասենք թե դա արեցիք, բայց նույնիսկ այդ ժամանակ էլ բացառվում է, որ դուք դա կարող եք տեսնել, որովհետև ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»։
ANCA-ի հրապարակումը բավական մեծ արձագանք է գտել համացանցի թուրքական տիրույթում։ Թեմային արձագանքել էր նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Մարգար Եսայանը, ասելով, որ. «Ստամբուլը հավերժ է լինելու»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր