Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

07 հուն 2019 17:03

«Սպեցի» աշխատողներն են սեւ շորերով ման գալիս. քրեական հեղինակությունը՝ Երեւանում սեւազգեստ մարդկանց խմբերի մասին

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը այսօր դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավիճակով:
Կանեւսկոյը սույն թվականի հունվարի 11-ի երեկոյան «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում բերման էր ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն. նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել էր «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական հրացան: 

Նիստի ավարտին Արտյոմ Կանեւսկոյը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր մեքենայում հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում, ինքն ապօրինի զենք չունի: Հարցին՝ ձեր անձի դեմ ուղղված հատուկ վերաբերմունք տեսնո՞ւմ եք, Կանեւսկոյը կարճ պատասխանեց. «100 տոկոս»: Հայկական ժամանակի դիտարկմանը, որ հաճախ է հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում, նա պատասխանեց, որ չգիտի՝ ինչու է այդպես: 
ՀԺ-ն նշում է, որ Կանեւսկոյի անունը շոշափվում է մեկ այլ քրեական հեղինակություն Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Լրատվականի հարցին՝ ճի՞շտ են այդ տեղեկությունները, Կանեւսկոյը ասաց. «Չկա տենց բան, անկապ բաներ են խոսում, հիմա, եթե տենց բաներ ասում են, ուրեմն ես դուրսը ի՞նչ գործ ունեմ»: 
Ճշտող հարցին՝ Դոն Պիպոյի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում, Կանեւսկոյն ասաց, թե նրան չի էլ ճանաչում: «Ոնց որ առաջին անգամ եք չէ՞ ինձ տեսնում, մենք ո՞նց կարող ենք իրար հետ թշնամություն ունենանք, նույն բանն ա»: Նա նաեւ հաստատեց այն տեղեկությունը, որ այդ գործի շրջանակում հարցաքննվել է:
Հարցին, թե Հայաստանում ինչո՞վ է զբաղվում, Կանեւսկոյն ասաց, որ բարեգործական հիմնադրամ ունի:


Անդրադառնալով սեւազգեստ խմբերին՝ Կանեւսկոյն ասաց, թե հանդիպել է նրանց. «Սպեցը սեւ շորերով ման ա գալիս»,-ասաց նա՝ նկատի ունենալով ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր