Մենք բացասական վերաբերմունք ունենք Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը          Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը       Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման    

12 հուն 2019 12:33

ՈՒՂԻՂ.Ֆրանսիայից ժամանած փաստաբանն առաջին անգամ մասնակցում է Քոչարյանի գործով բողոքների քննությանը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է։ Լրագրողների հարցին՝ կպատասխանի արդյոք նա հարցերի, երկրորդ նախագահը պատասխանեց. «Ոչ այսօր»։
Դատական նիստին առաջին անգամ մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, Քաղաքական-ֆինանսական բնույթի միջազգային քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր