Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

12 հուն 2019 13:57

Այս գործով կան կասկածներ և չափազանց կարևոր է, որ դուք փարատեք դրանք՝ ինքնաբացարկ հայտնելով.Ռ.Քոչարյան

Այս գործով կան կասկածներ և չափազանց կարևոր է, որ դուք փարատեք դրանք՝ ինքնաբացարկ հայտնելով։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ միանալով պաշտպանների՝ գործով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։
Նշենք, որ պաշտպանական կողմի պնդմամբ՝  դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։ Քոչարյանի պաշտպանները կասկածներ ունեն, որ համակարգչային մակագրման ընթացքում միջամտություն է տեղի ունեցել։


Ռոբերտ Քոչարյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունու կողմից ինքնաբացարկ հայտնելու որոշումը, հորդորեց դատավոր Արմեն Դանեիլյանին նույնպես ինքնաբացարկ հայտնել։
«Ներկայացված բողոքը ցույց է տալիս, որ կան կասկածներ։ Մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում ձեր դատարանի նախագահը ինքնաբացարկ հայտնեց՝ հաշվի առնելով այն, որ կողմը լուրջ կասկածներ ուներ, հատկապես երբ գործը հանրային հնչեղություն ունի։
Ուղղակի հորդորում եմ ձեզ՝ հասկանալ, որ այս գործով կան կասկածներ, դրանք  չափազանց կարևոր է փարատելը, դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի։ Ես ծանոթ եմ կրիչի նյութերին, դա ուղղակի նկարված բան է, մեկը նստել՝  հավաքել ու ներկայացրել է։ Նույիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու է այդ համակարգչի մեջ և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվել»,–հայտարարեց նա՝  հորդորելով  դատավորին ինքնաբացարկ հայտնել։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ հայտարարեց, որ Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, և այդ հանգամանքը պետք է տուժող կողմի համար մտահոգություն առաջացնի։
***
«Պատճառաբանությունը որ դրվել է ինքնաբացարկի հիմքում որեւէ կերպ չի կապվում դատավորի ինքնաբացարկի` օրենքով նախատեսված հիմքերի հետ»։ Այս մասին դատարանի դահլիճում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը։
Տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը նշեց, որ դա ենթադրությունների վրա հիմնված բացարկ է. «Գտնում եմ, որ Դուք որպես դատավոր նշանակվել եք Քոչարյանի նախագահության տարիներին, և դա ինչ-որ տեղ պարտավորեցնում է Ձեզ, ուստի այս հարցը ավելի շատ մեզ պետք է մտահոգի»։
Ներկայացված հիմքով Սեդա Սաֆարյանը չմիացավ միջնորդությանը։
Կարճ ելույթ ունեցավ նաև գործով տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը։ Նա նշեց, որ ինքը ևս Ֆեյսբուքից է տեղեկացել դատական նիստի մասին և չի ծանուցվել։ Քլոյանը ձեռնպահ մնաց` միջնորդության վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց` պայմանավորված իր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի այս պահին ներկա չլինելով, իսկ Սեդա Սաֆարյանը նշեց, որ այդ հիմքով չի միանում միջնորդությանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր