ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»          «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»    

09 օգոս 2016 17:55

Գնաճ արձանագրվել է ձվի, շաքարավազի, գնանկում՝ հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի շուկայում

Օգոստոսի 9-ին «Հայացք» մամուլի ակումբում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական  Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրեց 2016թ հունվար-հուլիս ամիսների գների փոփոխությունները  սպառողական շուկայում: 
Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ 6 ամիսների ընդհանուր գնանկումը կազմել է 5,4 տոկոս. «2016 թվականի հունվարին արձանագրված 2,2 տոկոս բարձր գնաճից հետո, հաջորդ վեց ամիսների ընթացքում հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել են գնանկման միտումներ»
Ըստ նրա՝ գրեթե նույն պատկերն է արձանագրվել նաև 2015 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում: Ի տարբերություն այս տարվա, 2015 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընդհանուր գնանկումը կազմել է 4,6 տոկոս: Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով 2016 թվականի հուլիսին 2015 թվականի  դեկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է  1,3 տոկոս գնանկում. «2016 թվականի հուլիսին հունիսի համեմատ 10 ապրանքային  խմբում արձանագրվել է գնանկում, իսկ 3 ապրանքային խմբում արձանագրվել է գնաճ: Առավել բարձր գնաճ արձանագրվել է ձվի, շաքարավազի շուկայում և ոչ մոբիլ ապրանքախմբում: Գնանկում է արձանագրվել հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի գծով: Նվազել են նաև կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակակոյի, հրուշակեղենի և այլ մթերքների գները»,– ասաց նա:
Ըստ բանախոսի, առավել մեծ գնանկում արձանագրվել է «Միրգ» ապրանքային խմբում՝ 19,6 տոկոսով և «Բանջարեղեն» ապրանքային խմբում՝ 20,9 տոկոսով. «2016 թվականի հուլիսին հունիսի նկատմամբ հանրապետության դիտարկվող 11 բնակավայրերում արձանագրվել է գնանկում 1,1 տոկոսից մինչև 3,6 տոկոս: Բարձր գնանկում արձանագրվել է Եղեգնաձորում, իսկ ցածր գնանկում՝ Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 2.3 տոկոսով»,- ամփոփեց  Գուրգեն Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր