Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից          Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ       Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են    

21 հուն 2019 11:26

Բաքուն հայտնում է, որ Արցախի հարցն առաջիկայում կլուծվի

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի կարծիքով՝ տարածաշրջանում առկա կոնֆլիկտներն առաջիկայում կարգավորվելու են։ Այս մասին նա հայտնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նիստի ընթացքում, գրում է Rusarminfo-ն։
Ադրբեջանցի պաշտոնյան կարծիք է հայտնել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի:
«Վստահ եմ, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտություններն առաջիկայում լուծում կգտնեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա՝ նախ և առաջ հավատարիմ մնալով պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին»,-նշել է Ասադովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր