Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

22 հուն 2019 16:55

Այսուհետ ռուս զբոսաշրջիկների համար որոշ սրճարանների ճաշացանկը 20%-ով թանկ կլինի

Վրաստանի Բաթում քաղաքի «Գարդենս» սրճարանը որոշել է համարժեք պատասխան տալ ռուսներին իրենց տարածքների «20%-ն օկուպացնելու» համար և միացել է Թբիլիսիի իրենց գործընկերներին. այսուհետ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը 20%-ով թանկ կլինի, հայտնում է apsny.ge-ն։
«Մենք, հավանաբար, միակ սրճարանն ենք Բաթումում, որ ռուսերեն ճաշացանկ չունի։ Վերջին իրադարձությունների հետ կապված՝ մենք որոշել ենք միանալ Թբիլիսիի մեր գործընկերներին, և այսուհետ ռուս զբոսաշրջիկների համար ճաշացանկը 20%-ով թանկ կլինի»,- նշված է սրճարանի հայտարարության մեջ։
Ի պատասխան Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի շրջանների «օկուպացմանը»՝իրենց ծառայության արժեքը բարձրացնելու որոշում էր ընդունել վրացական «Էզո» սրճարանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր