Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

24 հուն 2019 11:06

Տեսանյութ.Պլանավորված փախուստ.ինչպես է կալանավորը սգո սրահից փորձում փախչել՝ մոր թաղման ժամանակ

39-ամյա Մարտին Խաչատրյանը նախկինում դատված է եղել 4 անգամ, որոնց ավելացավ նաև 5-րդը: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նա արդեն իմացել է մոր մահվան մասին: Եվ իհարկե դժվար չէր հսկողության ներքո հուղարկավորությանը մասնակցելու թույլտվություն ստանալը:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հուղարկավորությունից հետո սգո սրահում Մարտինը նախ սկսել է խմել, ապա ծեծկռտոուք է սարքել: Ինչպես պարզվեց, այդ ամենը հմտորեն պլանավորված է եղել: Նա խառնաշփոթի մեջ անմիջապես դուրս է վազել, նստել մեքենան և փախուստի փորձ արել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր