Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

24 հուն 2019 17:19

Այս հաղթանակը շատ կարեւոր է,մեր հասարակության պատիվը վիրավորելն անհետ չի անցնի

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական համակարգի անցնելը ցուցարարների հաղթանակն է, որոնք չորս օրվա ընթացքում Թբիլսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքում էին երկրի իշխանությունների քաղաքականության դեմ: Հունիսի 24-ին կայածած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ելենա Խոշտարիան։


«Այդ հաղթանակը շատ կարեւոր է, որովհետեւ, բացի այն բանից, որ հասարակությունը հարկադրեց տեղի տալ «Վրացական երազանքին» եւ հասավ արդարացի համամասնական համակարգի, դուք ասացիք բոլոր քաղաքական գործիչներին, որ ոչ մի դեպքում մեր հասարակության պատիվը վիրավորելն անհետ չի անցնի, եւ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն պատասխան կտա նման ոչ արժանի եւ ապօրինի արարքների համար»,- ասել է Խոշտարիան ՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին:
Հունիսի 24-ին «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է համամասնական խորհրդարանական ընտրությունների անցնելու մտադրության մասին:
Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն էր, որոնք հունիսի 20-ից Թբիլիսիում զանգվածային ելույթներ են կազմակերպում խորհրդարանի շենքի մոտ:
Հանրահավաքների մասնակիցները նաեւ պահանջում են ներքին գործերի նախարարության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը եւ օրենսդիր մարմնի շենքի մոտ ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատում: Կշարունակվեն արդյոք հանրահավաքներն, առայժմ հայտնի չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից մեկն էր:
Ցուցարարների պահանջներից են նաև՝
Ազատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին
ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը
Պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր