Իրանի կառավարությունը պնդում է՝ ոչ ոք չօգնեց իրենց ուղղաթիռի բեկորների որոնման գործընթացում          Եթե հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու, հետևե՛ք ձեր բառապաշարին». Սիմոնյանը՝ Մինասյանին       «Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի    

25 հուն 2019 14:24

ՄԱԿ-ը հարցապնդում է հղել Թուրքիային 1915-1923թթ. հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին

Ermenihaber.am-ին  հայտնի դարձավ , որ ս.թ. մարտի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը 1915-1923 թվականներին հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ:
Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողները  համատեղ հարցադրում են ներկայացրել և միջնորդել են, որպեսզի Թուրքիայի Հանրապետության կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ:
Փաստաթղթում մասնավորապես տեղ են գտել հետևյալ հարցադրումները.
1. Թուրքիայի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:

2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:

3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը հայտնաբերելու համար:

4. Տեղեկատվություն տրամադրել 2017 թվականին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:
 5. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ հանցագործությունների մասին հայտարարությունների համար անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301- րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:
Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիային տրվում է 60 օր ժամանակ վերոնշյալ հարցադրումներին պատասխանելու համար:
Ermenihaber.am-ը հարցում է ուղարկել թե թուրքական կողմին, թե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվության վերոնշյալ հարցապնդմանը Թուրքիայի կառավարության արձագանքի վերաբերյալ:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր