Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է          «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել       2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի    

28 հուն 2019 14:12

Տեսանյութ. Տրանսվեստիտ մարմնավաճառները բերման են ենթարկվել

Համացանցում նախօրեին տարածում ստացած տեսագրության «հերոսները» բերման են ենթարկվել։ Ըստ տեսագրությունը տարածողների՝ տրանսվեստիտ մարմնավաճառները հայհոյում և հարվածում են պարեկային ոստիկաններին՝ սպառնալով աշխատանքից ազատել, իսկ ոստիկաններն անզորությունից և անպաշտպանությունից փախչում են:
«Մենք բոլորս գերի ենք Սորոսի վաստակների ձեռքին: Սորոսի վարձկաններն իրենց ստացած գումարներով անձեռնմխելի և անպատժելի են դարձրել տրանսվեստիտ մարմնավաճառներին: Նորմալ քաղաքացիների կյանքը վտանգված է»,- հայտարարել է ՎԵՏՕ շարժումը։ Այսօր տեսանյութին արձագանքել է ոստիկանությունը։
«Երեկ համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տեսանյութ էր տարածվել։ Դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարևանությամբ բնակվողներին։ Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում կա։ Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Կան բերման ենթարկվածներ։ Որոշ օգտատերերի հորդորում ենք զերծ մնալ տարատեսական մեկնաբանություններից ու իրականության հետ որևէ աղերս չունեցող եզրահանգումներից։ ՀՀ ոստիկանությունը հավուր պատշաճի իրականացնում է հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները»,- նշված ոստիկանության հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր