Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

29 հուն 2019 16:52

Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացրել է ՌԴ-ն, կա ՌԴ-ից ամենօրյա սպառնալիքի վտանգ

Մեր պաշտպանական քաղաքականությունը, որը հիմնված է խաղաղ սկզբունքների վրա, միտված է սեփական ուժերով սպառնալիքներից փախչելուն. այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Բրյուսելում Վրաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով ՌԴ տնտեսական պատժամիջոցների վտանգավորության աստիճանի մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:


Իզորիայի խոսքով՝ իրենց երկրի 20 տոկոսը օկուպացվել է ՌԴ-ի կողմից, և կա ՌԴ-ի կողմից ամենօրյա սպառնալիք:
«Մենք մշտապես ասում ենք, որ այն պայմանններում, երբ երկրի տարածքի 20 տոկոսը օկուպացրել է ՌԴ-ն, կա ՌԴ-ից ամենօրյա սպառնալիքի վտանգ: Ահա թե ինչու է մեր պաշտպանական քաղաքականությունը հիմնված խաղաղության սկզբունքների վրա, այն միտված է թույլ չտալ այդ սպառնալիքներին իրականանալ՝առավելագույնս օգտագործելով մեր պաշտպանական հնարավորությունները»,- ասել է Լևան Իզորիան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր