Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

03 հուլ 2019 16:30

Շարջայի շեյխի որդուն մահացած են հայտնաբերել լոնդոնյան պենտհաուսում թմրանյութերով օրգիայից հետո

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա էմիրության կառավարչի 39-ամյա որդին՝ շեյխ Խալիդ բին Սուլթան ալ Քասիմին, մահացած է հայտնաբերվել իր լոնդոնյան պենտհաուսում, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երիտասարդ միլիոնատիրոջն արդեն հուղարկավորել են հայրենիքում:

Շեյխ Խալիդի հուղարկավորությանը ներկա են եղել տասնյակ հազարավոր մարդիկ: Հանգուցյալի հայրը՝ ազդեցիկ շեյխ Սուլթան բին Մուհամադ ալ Քասիմին, գլխավորել է սգո թափորը:

Պարբերականի փոխանցմամբ՝ շեյխ Խալիդն իր շքեղ պենտհաուսում թմրանյութերի օգտագործմամբ օրգիա էր կազմակերպել: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքի վայրում առաջին կարգի թմրանյութեր են հայտնաբերվել: Չի բացառվում, որ շեյխ Խալիդը մահացել է թմրանյութերի չարաշահումից:
Ընկերների պատմելով՝ ինը տարեկանում Լոնդոն տեղափոխված, բարձրագույն կրթություն ստացած և այնուհետև դիզայներությամբ զբաղված շեյխ Խալիդը, մուսուլման լինելով հանդերձ, վայելում էր արևմտյան կյանքի բոլոր ազատությունները, ինչի հետևանքով «նրա պատմությունը ողբերգական ավարտ է ունեցել»:
Հայտնի է, որ ԱՄԷ-ում հուլիսի 2-ից սկսած եռօրյա սուգ է հայտարարվել:
Շարիաթի կանոնների համաձայն՝ հանգուցյալի դին պետք է հուղարկավորվի հնարավորինս արագ՝ մահից հետո 24 ժամվա ընթացքում:
Աղբյուրը հավելում է, որ Շարջայի շեյխը, որն իշխանության է եկել 1972թ., արդեն երկրորդ զավակին է  կորցնում: 1999թ. 24 տարեկանում Լոնդոնում կյանքից հեռացել էր նրա ավագ որդին՝ կրկին թմրանյութերի չարաշահումից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր