Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

04 հուլ 2019 12:54

Երբ պատրաստվում էին շիրմափոս իջեցնել, տղամարդն անսպասելիորեն կենդանացել է

Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգի Լաքհնաու քաղաքից 20-ամյա Մոհամմեդ Ֆուրքանը սեփական հուղարկավորության ժամանակ անսպասելիորեն վերակենդանացել է եւ սկսել շարժվել: Դրանից առաջ հիվանդանոցում նրան մահացած էին ճանաչել:
NDTV լրատվական պորտալը հայտնում է, որ հունիսի 21-ին երիտասաարդին վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, որոնք ստացել էր վթարի հետեւանքով: Երկուշաբթի՝ հունիսի 24-ին, բժիշկները ազգականներին հայտնել էին, որ Մոհամմեդը մահացել է:
Սակայն հուղարկավորության ժամանակ, երբ Մոհամմեդի մարմինն արդեն պատրաստվում էին շիրմափոս իջեցնել, ազգականները նկատել են, որ նա սկսել է ցնցվել: Նրան անմիջապես հիվանդանոց են տարել, բայց արդեն ուրիշ հիվանդանոց, որտեղ տղային անմիջապես միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Բժիշկների խոսքով՝ երիտասարդը հիմա կրիտիկական վիճակում է, բայց նրա ուղեղ «միանշանակ ողջ» է: Այս պահին նրա երակազարկը եւ զարկերակային ճնշումն առկա են, իսկ ռեֆլեքսները նորմալ են գործում:
Պացիենտի ավագ եղբայր Մոհամմեդ Իրֆանը հայտնել է, որ ընտանիքը 700 հազար ռուփի է վճարել մասնավոր հիվանդանոցում բուժման համար:
«Բայց հենց ասացինք, որ այլեւս փող չունենք, նրանք նրան մեռած հայտարարեցին»,- նշել է նա:
Քաղաքի գլխավոր բժիշկ Նարենդրա Ագարվալը հայտարարել է, որ միջադեպի փաստով կկատարվի մանրակրկիտ քննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր