Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը          «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք․ ՆԳՆ զգուշացնում է       Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ    

05 հուլ 2019 16:23

Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հաղորդել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի այսօրվա հեռախոսազրույցից

Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հաղորդել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով կառույցում Հայաստանի ներկայիս նախագահությունը: «Մասնավորապես, Պուտինը և Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում ծրագրված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցության հարցը: Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր