«Հայրենիքը» կուսակցությանը չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին          Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան       14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին, ով էլ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց    

06 հուլ 2019 15:13

Ռոնալդինյոյի նախկին կինը մեղադրել է իրեն բռնության ենթարկելու համար

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի նախկին կինը՝ Պրիսցիլլա Կոելյոն, դատի է տվել ֆուտբոլիստին։ Կինը մեղադրել է նախկին ամուսնուն՝ 2018-ի դեկտեմբերին իրեն ծեծի ենթարկելու համար։
     «Ցավոք, ոստիկանություն չզանգահարեցի այդ ժամանակ: Այգում վեճի ժամանակ նա ուժեղ հրեց ինձ, ես ընկա և 2 ժամ անցկացրի այգում՝ լաց լինելով և չհավատալով կատարվածին: Դրանից հետո մտածում էի, որ կարող ենք խոսել ու լուծել բոլոր խնդիրները, չէ որ 6 տարի միասին ենք եղել: Բայց ես սխալվում էի»,- նշել է կինը։
Ռոնալդինյոյի փաստաբան Սերխիո Կուերոսը հերքել է տարածված լուրերը՝ հայտարարելով, որ ֆուտբոլիստի նկատմամբ դատական հայցի մասին տեղեկություն չի ստացել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր