Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

08 հուլ 2019 15:45

Չեմ կարծում, թե Պուտինին պետք են այդ ներողությունները,«Ռուսթավի 2»-ի իրական շահառուն Սաակաշվիլին է

Վրացահայ հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին և RT ռուսական բազմալեզու հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել են վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի պահվածքը, որը եթերում հայհոյանքներ է տեղացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, գրում է vz.ru-ն:


Մասնավորապես, Կանդելակին իր Telegram-ալիքում հիշեցրել է, որ «Ռուսթավի 2»-ի իրական շահառուն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: Նրա խոսքով՝ հեռուստաալիքն այս քայլից հետո «ավելի ցած իջնել չի կարող»:
«Հեռուստածրագրի սկզբում հաղորդավարը երկար, կեղտոտ և փողոցային ոճով վիրավորեց իմ երկրի նախագահին… Ես կարծում եմ, որ հեռուստաալիքը, որը հուլիսի 18-ին պետք է իր օրինական սեփականատիրոջը վերադարձվի, ոչ միայն պարտավոր է ներողություն խնդրել մեր նախագահի հանդեպ նման վարքի համար, անկասկած, պետք է ներողությամբ հանդես գա նաև Վրաստանի ղեկավարությունը: Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինին պետք են այդ ներողությունները, սակայն սա միակ միջոցն է պահպանելու երկրի դեմքի «մնացորդները», որտեղ հնարավոր է նման եթեր»,- նկատել է նա:

«Ես 10 տարի ասում եմ այն մասին, որ Սաակաշվիլին հանցագործ է, տականք ու ստոր: Նրա տեղը ոչ թե քաղաքակիրթ հասարակության մեջ է, այլ բանտում՝ այն ամենի համար, ինչ նա արել է Վրաստանի ու վրաց ժողովրդի հետ…Ես մաղթում եմ նրան այրվել դժոխքում»,- ասել է Կանդելակին:
«Ռուսթավի 2»-ի ղեկավարն անհանգստանում է իր աշխատակիցների անվտանգության համար: Ուղարկե՛ք նրանց մեզ մոտ հանգստանալու: Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր՝ օրինակ»,- խորհուրդ է տվել Մարգարիտա Սիմոնյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ երեկ ուշ երեկոյան հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր