Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

09 հուլ 2019 11:52

Տեսանյութ.Ջրհեղեղ Վաշինգտոնում․ հեղեղաջրերը լցվել են Սպիտակ տուն և մետրոկայարան,ջրի տակ են անցել ճանապարհներ, տներ ու մեքենաներ

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում սաստիկ ջրհեղեղ է։ Տրանսպորտային հաղորդակցությունը մասամբ դադարեցվել է։ Երկաթուղու աշխատանքը Վաշինգտոնից հարավային ուղղությամբ կանգ է առել։ Հեղեղաջրերը լցվել են մետրոկայարան, Սպիտակ տան որոշ հաստատություններ և ծածկել քաղաքի մի շարք շրջաններ, հայտնում է ТАСС-ը։


Շատ վարորդներ պարզապես թողել են մեքենաները փողոցների մեջտեղում և լողալով դուրս եկել անվտանգ վայր։
Քաղաքում դիտվում են էլեկտրամատակարարման խափանումներ։ Սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն կիսվում են հեղեղումներից տեսանյութերով ու լուսանկարներով։
Դադարեցվել է գնացքների երթևեկը: Այն վերականգնվել է միայն ժամանակ, երբ մաքրվել են երկաթուղու գծերը: 8 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: Տուժածներ չկան:Ջրհեղեղից տուժել են նաև հարևանությամբ գտնվող Վիրջինիա և Մերիլենդ նահանգների ծայրամասերը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր