Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը.Թուրքիան դառնում է ժամանակակից ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն          Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...       «Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար    

09 հուլ 2019 14:19

Մի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. անհեթեթ կանչեր շտապօգնությունում

Շտապօգնությունն այսօր չունի կանչի մերժման տարբերակ, ինչի համար էլ երբեմն ստիպված սպասարկում է կանչեր, որոնք շտապօգնության գործառույթների մեջ չեն մտնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը
«Լինում են դեպքեր, երբ բնակիչն օրական 4-5 անգամ զանգում է շտապօգնություն տարբեր պատճառներով, և մենք պարտավոր ենք գնալ: Մյուս կողմից, շատ են լինում անհեթեթ զանգեր. լինում են դեպքեր, երբ կանչի վայր հասած շտապօգնության բրիգադին բնակիչն ասում է՝ մեկ բաժակ ջուր տուր կամ էլ ջահի միջի վառված լամպը փոխիր»,-ասաց նա:
Ստեփանյանի խոսքով՝ նման կանչերը բավականին դժվարացնում են իրենց աշխատանքը, քանի որ մերժելու տարբերակ չկա, իսկ շտապօգնությունն աշխատում է բավական լարված: Ըստ նրա՝ նման զանգերի սպասարկումը երբեմն կարող են մի փոքր ուշացնել անհետաձգելի կանչերով պայմանավորված, սակայն, ի վերջո, պարտավոր են գնալ կանչի հետքերով: Այնուամենայնիվ, Ստեփանյանը կարծում է, որ աշխատանքներ պետք է տարվեն, և ինչ-որ ելք գտնվի:
«Որոշ հասցեներում կան թմրամոլներ, ոգելից խմիչք օգտագործողներ, որտեղից կանչ գրանցվելու դեպքում ոստիկանների ուղեկցությամբ ենք գնում: Օրական 650 կանչ է սպասարկում շտապօգնությունը, որի 25 տոկոսի դեպքում է հոսպիտալացման կարիք լինում: Մեր բնակիչները պետք է հասկանան, որ շտապօգնությունը պետք է սպասարկի միայն անհետաձգելի դեպքերում»,-ասաց Ստեփանյանը:
Նա հայտնեց նաև, որ այժմ շտապօգնության բոլոր մեքենաները վերակենդանացում ապահովող ծառայություններ ունեն, ինչպես նաև իրենց հաջողվում է կանչի դեպքում դեպքի վայր հասնել սահմանված ժամկետներում՝ 3-15 րոպեի ընթացքում. բացառություններ, իհարկե, լինում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր