Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

09 հուլ 2019 15:30

«Ռմբակոծել Իրանը».պարզ է՝ որն է Վրաստանում իրավիճակի սրացման նպատակը

Վրաստանում իրավիճակի սրացման նպատակներից մեկն է վատթարացնել Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունները՝ Վրաստանում ամերիկյան ռազմական ավիացիա տեղակայելու համար հող պատրաստելու համար: Իր տելեգրամյան էջում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:
«Վրաստանում իրավիճակի սրացման նպատակներից մեկն այդտեղից ռուսներին վերջնականապես դուրս հանելն ու Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների վատթարացումն է, որպեսզի Վրաստանում ամերիկյան ռազմական բազա տեղակայելու համար հող պատրաստվի, իսկ արդյունքում այդ բազան հնարավոր կլինի օգտագործել Իրանը ռմբակոծելու համար»,- գրել է Ժիրինովսկին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ երեկ ուշ երեկոյան հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր