Օսիպյանին վերևները չեն վստահում, իսկ ներքևները չեն սիրում.հավանաբար, հրաժեշտ կտա պաշտոնին.«Իրավունք»
«Վաղուց են շրջանառվում լուրերը այն մասին, որ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավերևում ամպեր են կուտակվում: Եվ ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների, Նիկոլը հանձնարարել է իր վերահսկողական ծառայությանը ոստիկանությունում ստուգումներ անցկացնել:
Ամենայն հավանականությամբ, այդ ստուգումների արդյունքում Օսիպյանը հրաժեշտ կտա համակարգին: Բանն այն է, որ բոլոր դեպքերում Օսիպյանը նախորդ ռեժիմից ժառանգություն ստացած կադր է, պրոֆեսիոնալ ոստիկան և նրան դժվար է օգտագործել բացահայտ քաղաքական խնդիրներ լուծելու գործերում:
Բացի այդ, Օսիպյանն անձնական թշնամանք ունի իր ուսադիրները պոկած և պատանդ վերցրած «Սասնա ծռերի» հետ: Իսկ «Սասնա ծռերին» Նիկոլը հենց այնպես չէ, որ բանտից ազատեց: Նրանց վրա դրված է քաղաքական հաշվեհարդարների գործառույթը, և ահա այստեղ է, որ Օսիպյանը կարող է Նիկոլին ոչ միայն օգտակար չլիներ, այլև խանգարել:
Օսիպյանին չեն վստահում ոչ միայն վերևներում, այլև ներքևներում, այսինքն՝ ոստիկանության միջին սպայական կազմն իրեն այսօր զգում է պատվազրկված ու նվաստացած: Առավել ևս այն օրվանից, երբ գոմիկները հարձակվեցին Կենտրոնի քաղմասի վրա:
Ընդհանրապես ոստիկաններին այսօր դրել են շատ նեղ շրջանակների մեջ և միաժամանակ նրանցից պահանջում են շատ բարձր ցուցանիշներ: Մեկը մյուսի հետ համընկնող այս պարագայում ոստիկանության միջին ու ստորին մակարդակներում աճում է դժգոհությունը: Մի խոսքով, Օսիպյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ վերևները նրան չեն վստահում, իսկ ներքևները չեն սիրում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: