Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 հուլ 2019 11:06

Սաակաշվիլին ընդհարվել է ընդդիմախոսների հետ և կոտրել թոշակառու կնոջ ձեռքը

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայում դատարանի շենքի մոտ ծեծկռտուքի ժամանակ կոտրել է տարեց կնոջ ձեռքը: Այս մասին հայտնում է տեղական Odessit.ua պորտալը:
Պարբերականի տեղեկություններով՝ Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ դատարանի շենքի մոտ նստացույց էր կազմակերպել, որտեղ հրապարակվում էր քաղաքապետ Գենադի Տրուխանովի կողմից «Կրայան» գործարանի ապօրինի գնման գործով դատավճիռը:


Ակցիայի ժամանակ նախկին նահանգապետը ծեծկռտուք է սկսել իր ընդդիմախոսների եւ քաղաքապետի թիկնապահների հետ՝ հարվածելով տարեց կնոջը: Դրա հետեւանքով, ինչպես պնդում է Odessit.ua-ն, թոշակառուն ընկել է եւ կոտրել ձեռքը, որից հետո նրան հոսպիտալացրել են:
Ուկրաինական «24 ալիքը» եւս հայտնում է դատարանի շենքի մոտ Սաակաշվիլու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին, սակայն տուժած թոշակառուի վերաբերյալ ոչինչ չի ասվել: Օդեսայի Timer պարբերականն իր հերթին նշում է, որ տարեց կինը ձեռքի վնասվածք է ստացել, սակայն այս միջադեպն անմիջականորեն Սաակաշվիլու հետ չի կապում:
2015 թվականի գարնանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլուն քաղաքացիություն էր տրամադրել եւ նշանակել Օդեսայի մարզի նահանգապետ, բայց արդեն 2016-ի նոյեմբերին նրան հեռացրել էր այն պատճառով, որ մարզի տնտեսական ցուցանիշները վատթարացել էին:
2017-ի հուլիսի վերջին Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկել էր ուկրաինական քաղաքացիությունից, բայց աշնանը նախկին նահանգապետը Ուկրաինա էր ներխուժել Լեհաստանի սահմանին սահմանապահների շարասյան միջով: Նա Ուկրաինայում որոշ ժամանակ ակտիվորեն մասնակցել էր բողոքի ցույցերի, մինչեւ 2018-ի փետրվարին նրան արտաքսել են հետ՝ Լեհաստան:
Վլադիմիր Զելենսկին մայիսի 28-ին վերականգնել է Սաակաշվիլու քաղաքացիությունը, եւ քաղաքական գործիչը հաջորդ օրը Ուկրաինա է վերադարձել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր