Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը          Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ    

11 հուլ 2019 15:05

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից մեկը

Երեւանում, այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։


Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաեւ՝ ով կամ ովքեր եւ որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր